Հյուսիսատլանտյան դաշինքը դեմ է Ուկրաինայում հակամարտության սառեցմանը եւ Ռուսաստանի պայմաններով համաձայնագրերին։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Մենք բոլորս ցանկանում ենք այս պատերազմի ավարտը, բայց արդար խաղաղությունը չի կարող ներառել հակամարտության սառեցում եւ Ռուսաստանի կողմից թելադրված համաձայնագիր»,-ասել է Սթոլթենբերգը։