ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ծրագրում է դաշինքի ղեկավարի պաշտոնում աշխատել մինչեւ այս տարվա աշուն, այլ ծրագրեր չունի:

«Ես չեմ նախատեսում երկարաձգել իմ լիազորությունները։ Մինչեւ աշուն կկատարեմ իմ լիազորությունները, այլ պլաններ չունեմ»,-ասել է նա Գերմանիայում կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Սթոլթենբերգը պետք է հրաժարական տար 2022 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն 2022 թվականի մարտին դաշինքի երկրների ղեկավարները գագաթաժողովի ընթացքում որոշում են կայացրել երկարաձգել նրա մանդատը մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 30-ը: