Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է եկել ոչ ավանդական սեռական արժեքների քարոզչության եւ սեռափոխության համար պատասխանատվություն սահմանելու օգտին: Այս մասին ասվում է Բելառուսի Գլխավոր դատախազության Telegram-յան  ալիքում:   

Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ Լուկաշենկոն պաշտպանել է «ոչ ավանդական սեռական հարաբերությունների, սեռափոխության, մանկապղծության եւ չայլդֆրիի քարոզչության» համար վարչական պատասխանատվություն սահմանելու նախաձեռնությունը:

Բացի այդ, Լուկաշենկոն հավանություն է տվել կրթական գործընթացում երեխաների եւ երիտասարդների սեռական դաստիարակության կուրս անցնելու գաղափարին։