Թուրքիայի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է պաղեստինցիների սպանությունը Հորդանանի օկուպացված Արեւմտյան ափի հյուսիսում գտնվող Ջենին քաղաք իսրայելցի զինվորականների արշավանքի ժամանակ:

Թուրքիայի ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իսրայելցիների կողմից սպանված պաղեստինցիների թվում կան դեռահասներ։

«Խստորեն դատապարտում ենք Իսրայելի զինվորականների արշավանքը, որի հետեւանքով Ջենին քաղաքում զոհվել է երեք եւ վիրավորվել մեծ թվով պաղեստինցիներ։ Կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը անհապաղ դադարեցնել իրավիճակի սրման եւ բռնության հետ կապված ցանկացած գործողություն։ Խաղաղ բնակչության դեմ բռնություններն անթույլատրելի են»,-ասվում է հաղորդագրության մեջ։