Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, Telegram-ի իր ալիքում հայտնել է Իսրայել կատարած առաջին այցի մասին, որտեղ հանդիպել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի եւ նրա տիկնոջ հետ։

 «Իսրայել իմ այցը սկսվել է նախագահական զույգի հետ հանդիպմամբ»,-գրել է նա։

Նա նաեւ հավելել է, որ համագործակցում է Իսրայելի առաջին տիկին Միխալ Հերցոգի հետ մենթալ առողջության նախագծերում:

Ավելի վաղ The Times of Israel թերթը՝ վկայակոչելով աղբյուրները, գրել է ,որ Զելենսկայան պատրաստվում է Իսրայել ժամանել հունիսի կեսերին: Ինչպես ակնկալվում էր, Ուկրաինայի առաջին տիկնոջ այցը կապված կլինի Կիեւին օգնելու, այդ թվում՝ Իսրայելում ուկրաինացի զինվորների վերականգնման հետ: