Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած հայկական պատվիրակության` Տյումենի մարզ այցի շրջանակներում հունիսի 18-ին պատվիրակության անդամները հանդիպել են մարզի նահանգապետ Մուրի և Տյումեն Կուխարուկ քաղաքի ղեկավարի հետ։
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, տնտեսություն փոխնախարար Նարեկ Տերյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է տարբեր ոլորտներում Հայաստանի և Տյումենի մարզի համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը, միջտարածաշրջանային համագործակցությանը, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի, բիզնեսի և փոխադարձ ներդրումների ոլորտներում փոխգործակցությանը։ Կողմերը երկուստեք ընդգծեցին իրենց շահագրգռվածությունը բիզնեսի և գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև երկկողմ գործարար կապեր հաստատելու հարցում։ Նշվել է Հայաստանի և Տյումենի մարզի միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև փոխադարձ ուշադրությունը Հայաստանի և Տյումենի մարզի միջև առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, մշակութային և սոցիալական ոլորտներում համագործակցության մասին հիմնարար համաձայնագրի ստորագրման վրա, ինչը նոր մակարդակի կբերի համագործակցությունը։




























