ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունները «ճիշտ ուղու վրա են», եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը առաջընթացի է հանգեցրել:
«Ոչ թե ես եմ կարծում, այլ դուք ինքներդ գիտեք, որ առաջընթաց է գրանցվել», - Բայդենին մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Բայդենը նշել է, որ ազգային անվտանգության իր խորհրդականի միջոցով շփվում է Բլինքենի հետ։ Նրա խոսքով՝ Պեկինում պետքարտուղարը մեծ աշխատանք է կատարել։
«Մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ասել է Բայդենը։





























