96 տարեկան հասակում մահացել է հայտնի կանադահայ դերասանուհի Մարիվոն Քենդերջին: Բոլորը նրան քնքշաբար Մարիվոն էին կոչում: Արդեն քանի տարի է, ինչ նա իրեն ներկայացնում է որպես «տատիկ», իսկ ավելի պաշտոնական ներկայանում էր ազգանունով` Քենջերյան: Այդ խոսքերով են նկարագրում հայտնի կանադահայ գրող, դաշնակահարուհի եւ ռադիոհաղորդավարուհի, Կանադայի օրդենի անդամ, Քվեբեկի ազգային օրդենի ասպետ եւ երաժշտության եւ գրականության ոլորտում այլ մրցանակների դափնեկիր Մարիվոն Քենդերջին, հաղորդում է կանադական Cyberpresse.ca-ն:

Մարիվոն Քենդերջին վախճանվել է սեպտեմբերի 27-ին 96 տարեկան հասակում: Նա ծնվել է 1915 թվականի օգոստոսի 15-ին, Թուրքիայում` հայկական ընտանիքում: Կանադական երաժշտական հանրագիտարանում նշվում է, որ նրա շրջապատում խոսում էին, որ նա երկու տարի շուտ է ծնվել: Նա երաժշտական կրթություն է ստացել Փարիզում, իսկ արվեստների պատմություն է սովորել` Սորբոնում: Նա Կանադա է տեղափոխվել 1952-ին:

«Ռադիո-Կանադա»-ուն նա վարել է ավելի քան 200 ռեպորտաժ` եվրոպական առաջատար փառատոններից: Նրան անվանում էին Փառատոնների աստվածամայր: