Լեհ սահմանապահները թույլ չեն տվել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի թիկնազորին դուրս բերել չհայտարարագրված զենքը նախագահի ինքնաթիռից։ Այս մասին RMF FM ռադիոկայանի եթերում ասել է Լեհաստանի ԱԳ փոխնախարար Պավել Յաբլոնսկին։
«Վտանգավոր նյութերը պետք է հայտարարագրվեն։ Սա հայտնի ընթացակարգ է, որի մասին գիտեին մեր հյուրերը (Հարավաֆրիկյան հանրապետության պատվիրակությունը)։ Քանի որ ընթացակարգը պահպանված չէր, սահմանապահները չեն համաձայնել, [որ զենքը դուրս բերվի ինքնաթիռից]»,- ասել է նա։
Յաբլոնսկին նշել է, որ «անձնակազմը եւ ուղեւորները կարող էին դուրս գալ ինքնաթիռից»։





























