Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՄ երկրներին խնդրել է 66 մլրդ դոլար հավաքել մինչեւ 2027թ. Ուկաինային հովանավորելու համար։
«Եվրահանձնաժողովը ԵՄ 27 երկրներին խնդրում է իրեն լրացուցիչ ֆինանսավորմամբ ապահովել՝ 66 մլրդ եվրոյի չափով, մինչեւ բազմամյա բյուջետային շրջանի ավարտը»,- նշված է ֆոն դեր Լյայենի ուղերձում։
Նշվել է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտության շարունակումը հովանավորելուց բացի՝ Եվրահանձնաժողովը ցանկանում է այդ փողերը ծախսել Աֆրիկայի եւ Ասիայի երկրներից Եվրոպա միգրացիայի դեմ պայքարի եւ Եվրամիության մրցունակությանն աջակցելու համար։





























