Եգիպտոսի իշխանությունները բազմակի մուտքի հնգամյա վիզա են մտցրել, հայտնում է Egypt Independent-ը։

Մուլտիվիզայի արժեքը 700 դոլար է, այն ուժի մեջ կլինի հինգ տարի և թույլ կտա անձնագրի տիրոջը երկրում մնալ մինչև 90 օր մեկ ուղևորության համար:

Մարտի վերջին Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարար Ահմեդ Իսան պարզաբանել էր, որ բազմակի մուտքի վիզան հիմնականում նախատեսված է ներդրողների և գույքի սեփականատերերի համար։

Այժմ 25 դոլարով ռուսաստանցիները Կահիրե և Հուրգադա ժամանելուն պես կարող են 90 օրով վիզա ստանալ, իսկ Սինայի կնիքը 14 օրվա համար դրվում է անվճար՝ Շարմ էլ Շեյխ օդանավակայան ժամանելուն պես: