Հունիսի 20-ին, ժամը 17։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգում այրվում է խոտածածկույթ։Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 18:50-ին: Այրվել են 600 քմ բուսածածկույթ, 18 ծառ (12-ը մասամբ)։

6b0ccdee-88f6-4f08-9b9a-4af6e346529b.jpg (83 KB)

cd87f7ff-d284-45b7-8a2b-7a1067501f8c.jpg (77 KB)