Երեքշաբթի կեսօրին Նյու Յորք ժամանելուց եւ մասնավոր հանդիպումներ անցկացնելուց հետո Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չորեքշաբթի իր պաշտոնական այցի ժամանակացույցը կսկսի ՄԱԿ-ի հյուսիսային մարգագետնում յոգայի խմբակային պարապմունքով, հաղորդում է Associated Press-ը:
Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Չաբա Քերեշին, գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մուհամեդը եւ ՄԱԿ-ի բազմաթիվ այլ դիվանագետներ եւ պաշտոնյաներ: Այն նվիրված է Յոգայի միջազգային օրվան, որը Մոդին 2014 թվականին համոզել է ՄԱԿ-ին դարձնել ամենամյա:
Մոդին վերջին անգամ ՄԱԿ է այցելել 2021 թվականի Գլխավոր ասամբլեայի ժամանակ՝ ասելով, որ «բարձրացվել են տարբեր հարցեր՝ ՄԱԿ-ի եւ նրա արդյունավետության վերաբերյալ՝ սկսած կլիմայի փոփոխությունից եւ կորոնավիրուսային համաճարակից մինչեւ ահաբեկչություն»:





























