Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը կարծում է, որ Ուկրաինան՝ մակերեսով ամենամեծ երկիրը, որը լիովին գտնվում է Եվրոպայում, կարող է դառնալ կարեւորագույն ռեսուրս Եվրոպայի համար։
«Եթե նայելու լինենք կրիտիկականորեն կարեւոր հումքին, ապա Ուկրաինան տնօրինում է 30 նյութերից 21-ին, որոնք անհրաժեշտ են Եվրոպային։ Նա կարող էր լիովին փոխարինել Ռուսաստանին Եվրոպա կարեւորագույն հումքի մատակարարման հարցում»,- ասել է նա Politico պարբերականի հարցազրույցում։
Շեֆչովիչի կարծիքով՝ Ուկրաինան կարող էր հանդես գալ որպես էներգիայի պահեստավորման եվրոպական կենտրոն։
«Ուկրաինան ունի Եվրոպայում գազի ստորգետնյա ամենամեծ պահեստարանները (33 մլրդ քառակուսի խորանարդ մետր), հենց Սլովակիայի հետ սահմանին։ Պոտենցիալը հսկայական է»,- ասել է նա։
«Դա կարող էր շատ կարեւոր ռազմավարական ակտիվ լինել Եվրամիության էներգետիկ անվտանգության համար»,- ավելացրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահը՝ ջրածինն անվանելով եւս մեկ հնարավոր ոլորտ էներգետիկայի աճի համար։





























