Ֆինլանդիայի կենտրոնական բանկի նախագահ Օլի Ռենը չորեքշաբթի հայտարարել է, որ նախատեսում է առաջադրվել նախագահի պաշտոնում հաջորդ տարի, երբ Ֆինլանդիան պետության նոր ղեկավար պետք է ընտրի, տեղեկացրել է Reuters-ը։

61-ամյա քաղաքական գործիչը, որը Եվրոպական կենտրոնական բանկի կառավարիչների խորհրդի անդամ է, հայտարարել է, որ առաջիկայում ամենամյա արձակուրդի մեջ է լինելու եւ առաջադրմանը պատրաստվելու ժամանակ չի զբաղվելու պաշտոնական պարտավորություններով։

Նա պետք է հավաքի 20 000 ստորագրություն նախընտրական մրցավազքին մասնակցել կարողանալու համար։

«Ես արձակուրդի դիմում կտամ, երբ, հույս ունեմ, ինձ կառաջադրեն նախագահի թեկնածու»,- ասել է Ռենը մամուլի ասուլիսում։

Պեկա Հաավիստոն, որը չորեքշաբթի թողել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, քանի որ կառավարությունը հրաժարական է տվել համընդհանուր ընտրություններից հետո, վերջերս նույնպես հայտարարել է, որ կառաջադրվի նախագահի պաշտոնում։