Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունել են Եվրախորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին և հանձնաժողովի պատվիրակությանը Սիսիանի օդանավակայանում:

Ըստ առաքելության թվիթերյան էջի՝ նրանք այստեղ են՝ միանալու ԵՄ քաղաքացիական առաքելության թիմին՝ դեպի Լաչինի միջանցք ծրագրվող պարեկության համար: