Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Նորվեգիան մի քանի տարում առաջին անգամ համատեղ հյուպատոսական հանձնախմբերի հանդիպում են իրականացրել, տեղեկացրել է Mehr-ը։

Հանդիպումը կայացել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում յոթ տարի անց։

Հանդիպման ընթացքում իրանցի եւ նորվեգացի պաշտոնատար անձինք քննարկել են մի քանի կարեւոր հյուպատոսական հարցեր, ներառյալ վիզաների տրման, համալսարանների միջեւ համագործակցության եւ ուսանողների հետ կապված հարցերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ այլ թեմաներ, ինչպիսին են անլեգալ միգրանտներն ու նրանց վերադարձն իրենց երկրներ, համագործակցությունը հումանիտար եւ դատական ոլորտներում։