Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քատրին Կոլոնան, չորեքշաբթի Լոնդոնում ելույթ ունենալով Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում, ներկայացրել է Ուկրաինայի վերականգնմանն աջակցելու ռազմական ապահովագրման նոր մեխանիզմ, տեղեկացրել է Reuters-ը։

«Այսօր ես հայտարարում եմ ապահովագրման մեխանիզմի ստեղծման մասին ֆրանսիական պետական ներդրումային բանկի միջոցով Ուկրաինայում կատարվող ներդրումները ռիսկերից ապահովագրելու համար՝ կապված պատերազմի հետ»,- ասել է Կոլոնան։

Նա ավելացրել է, որ Ֆրանսիայի կառավարության պլանը համաձայնեցվում է ապահովագրման մեխանիզմի հետ, որն առաջարկել են Մեծ Բրիտանիան եւ Ուկրաինան։