Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 22-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ տեղումներն ինտեսնիվ կլինեն։ Տեղ-տեղ սպասվում է նաեւ կարկուտ։ Օդերեւութաբաններն ամպրոպի ժամանակ կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18մ/ վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +23+25 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +15+18,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +14+18,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+13+15, ցերեկը՝ +19+23,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+18,
Լոռիում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +14+17,
Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +15+19,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+16,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +19+24,
Արարատում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +24+27,
Արմավիրում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +24+26,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +16+18,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +25+27,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +21+26,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +15+17,
Արցախում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +20+25։




























