Այսօր, հոկտեմբերի 5-ին Հունաստանում մեկօրյա համընդհանուր գործադուլ է: Երկրի օդանավակայանները հետաձգել են բոլոր չվերթները, քանի որ գործադուլին միացել են նաեւ թռիչքակարգավարները: Մեկ օր չի գործի նաեւ երկաթուղին ու լաստանավային հաղորդակցությունը:

Պետական հատվածն ու պետությանը պատկանող ընկերությունները գործադուլի միջոցով բողոքում են 30 հազար աշխատակիցների կրճատման որոշման դեմ: Եվրամիությունն ու Արժույթի միջազգային հիմանդրամը ֆինասական օգնության դիմաց պահանջում են կրճատել պետական աշխատողների թիվը:

Հոկտեմբերի 5-ին չեն աշխատի բոլոր հիմնարկությունները, ապահովագրական հիմանդրամները, հարկային ծառայությունը, տեղական ինքնակառավարման մարմինները: Պետական հիվանդանոցներում կմնան միայն հերթապահները եւ կաշխատի միայն շտապօգնությունը: Գործադուլ են հայտարարել նաեւ ուսուցիչները, համալսարանական դասախոսներն ու փաստաբանները:

Աթենքում նախատեսված են բողոքի երթեր, հաղորդում է Gazeta.ru-ն: