Հանրապետության մարզերի մեծ մասում հունիսի 23-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղումները որոշ մարզերում կարող են ինտենսիվ լինել։ Որոշ տեղերում սպասվում է նաեւ կարկուտ։ Օդերեւութաբաններն ամպրոպի ժամանակ կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կիջնի, բայց արդեն շաբաթ օրը կսկսի աստիճանաբար բարձրանալ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +18+20 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +13+16,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +12+15,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +17+19,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +10+13,
Լոռիում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +12+15,
Տավուշում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +14+16,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +11+14,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +16+20,
Արարատում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +20+22,
Արմավիրում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +19+21,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +13+16,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +14+17,
Արցախում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +20+25։



























