Չինաստանը պատրաստ է Ֆրանսիայի հետ համատեղ ջանքերով ապահովել երկկողմ առեւտրի հավասարակշռված զարգացումը, ընդլայնել շուկաների փոխադարձ հասանելիությունը եւ ձգտել փոխադարձ շահի ձեռքբերման։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Քաղխորհրդի վարչապետ Լի Ցյանը Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ համագործակցության ամրապնդումը երկու կողմերի ռազմավարական ընտրությունն է՝ հիմնված նրանց համապատասխան շահերի վրա։
«Այն ուղղված չէ երրորդ կողմի դեմ, կախված չէ նրանից եւ ենթակա չէ նրա ազդեցությանը»,- նշել է Լի Ցյանը, տեղեկացրել է «Սինհուան»։





























