Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ԱՄԷ կատարած առաջին պաշտոնական ուղեւորության ժամանակ բանակցություններ է վարել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամեդ բին Զայեդի հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր հարցեր՝ կապված երկկողմ հարաբերությունների հետ քաղաքական, տնտեսական, առեւտրային, մշակութային եւ հյուպատոսական ոլորտներում։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ընդլայնումից եւ համաձայնել են կոորդինացնել, պլանավորել համատեղ գործողությունները երկկողմ համագործակցության բարելավման համար, հատկապես առեւտրի եւ տնտեսության ոլորտներում, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։
Կողմերը համաձայնություն են հայտնել օգտագործելու նախաձեռնությունները տարածաշրջանային համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ տարածաշրջանի երկրների եւ ժողովուրդների ընդհանուր շահերի շրջանակում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ որոշ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։
Արտաքին գործերի նախարարը Շեյխ Մոհամեդ բին Զայեդին է հանձնել երկրի նախագահի հրավերը՝ այցելելու Իրան։





























