Իտալիայի Ռիմինի քաղաքում, հոկտեմբերի 6-8-ին, տեղի է ունենալու «TTG INCONTRI» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը կներկայացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 8 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ: Մասնակիցների թվում ընդգրկված է նաեւ Լեռնային Ղարաբաղի հնրապետությունը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Իտալիան առանձնահատուկ կարեւորություն ունի Հայաստանի համար, քանի որ այն սահմանվել է թիրախային շուկա Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը շարունակելու է առաջմղման ջանքերը Ացախի` որպես զբոսաշրջավայրի միջազգային ճանաչելիության եւ դեպի Արցախ միջազգային զբոսաշրջային հոսքերի խթանման ուղղությամբ: