ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական կոմիտեն տվյալներ հրապարակել է, որոնց համաձայն, 2015 թվականին աշխարհում համընդհանուր սկզբնական կրթության հասնելու համար պահանջվում են լրացուցիչ 2 մլն ուսուցիչներ: Զեկույցը պատրաստվել է Ուսուցչի օրվա` հոկտեմբերի 5-ի կապակցությամբ:
Ընդհանուր առմամբ, բոլոր ծախսերը փակելու համար, 2009-2015 թվականներին, կպահանջվեն 6,1 մլն լրացուցիչ ուսուցիչներ:
Այս տարի Ուսուցչի օրը նշվում է «Ուսուցիչները հանուն գենդերային հավասարության» կարգախոսով:
Թեման խիստ արդիական է. տարրական դասարանների ուսուցիչների մեծ մասը կանայք են: Աշխարհում նրանք կազմում են տարրական դասարանների ուսուցիչների 62 տոկոսը, իսկ որոշ երկրներում այդ ցուցանիշը հասնում է 90 տոկոսի: Նրանց աշխատանքը, աշխատավարձն ու հասարակության մեջ ունեցած դիրքը գնալով վատթարանում է:
Հիշեցնենք, որ Ուսուցչի օրը նշվում է հոկտեմբերի 5-ին` 1944 թվականից ի վեր: Այդ օրն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:



























