ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 22-ին տեղի է ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը։

Ինչպես NEWS.am -ին հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից, հանդիպման սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կուսակցական մարմինների ընտրության կարգին վերաբերող հարցեր։