ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ով ահազանգել է ՔԿ-ում իրեն խոշտանգելու մասին, որին մասնակցել է անձամբ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, նոր տեսանյութ է տարածել, որտեղ դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նա, մասնավորապես, ասել է. «Պարոն Փաշինյան, այն, ինչ ինձ հետ կատարվել է, կատարվել է ձեր իշխանության օրոք, կատարվել է քննչական մարմնում, կատարվել է պետական քողի տակ թաքնված հանցավոր խմբի կողմից: Այսօր էլ այդ խմբի մամուլի խոսնակը հայտարարել է, որ անհիմն են իմ ասածները եւ դա իրավական ընթացակարգերով կարող ենք քննարկել: Ես խնդիր չունեմ, իրավական ընթացակարգերով էլ պետք է լինի, եթե լինի իրավական ընթացակարգ:
Ես ուզում եմ մի փոքր բան խոսել ձեզ հետ, պարոն վարչապետ: Հիշո՞ւմ եք, դուք «Կոշ» քրեակատարողական հիմնարկում էիք, խոշտանգման ենթարկվեցիք: Լուրը մենք ստացան, եւ ես փաստաբան վահե Հովսեփյանի հետ 15-20 րոպեում Երեւանից հասանք Կոշ: Թե ես ինչ արեցի «Կոշ»-ի КПП-ի մոտ յդ լուրի ազդեցության տակ, որ Նիկոլ Փաշինյանը խոշտանգվել է, դա միայն կպատմեն այդ օրվա այտեղի աշխատողները: Վահե Հովսեփյանը մտավ ձեզ մոտ, չգիտեմ ինչ խոսեցիք, դուրս եկավ, ես մեքենայի մեջ սպասեցի, եկանք Երեւան: Սա մի դրվագ:
Ես արդեն մեկ շաբաթ խոշտանգված եմ, ձեր կողմից որեւէ ներկայացուցիչ, որին ես էլ կճանաչեմ, դուք էլ, որի ես էլ կվստահեմ, դուք էլ, ինձ չայցելեց՝ հասկանալու համար՝ իրոք քեզ Արգիշտի Քյարամյանը եւ Ազարտ Գեւորգյանը խոշտանգե՞լ են , թե ոչ: Ինչո՞ւ դուք չեք ուզում սա պարզել: Ես չեմ կարծում, որ դուք խոշտանգմանը կողմ եք, ուղղակի դուք չեք ուզում նայել իրականությանը, պարոն Փաշինյան: Դա ճիշտ չէ: Ես կարող եմ մեկ րոպեում ապացուցել իմ ասածները, բայց դուք ուզո՞ւմ եք ապացուցվի, որ իրոք պետական կառույցի քողի տակ գործել է հանցավոր խումբ: Ես դա չգիտեմ: Չեմ ուզում մտածել, որ հրահանգավորել եք դուք»:
Նշենք, որ ավելի վաղ Տիգրան Առաքելյանը տեսանյութ էր տարածել, պատմելով, որ իրեն ՔԿ-ում խոշտանգել են, այդ թվում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Ավել;ի ուշ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է շորթման մեջ, իսկ իրեն բռնության ենթարկելու մասին հայտարարություններն անհիմն են:



























