Հայաստանում պետք է փոխվեն իշխանությունը, ընդդիմությունը եւ ինքը՝ քաղաքացին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հունիսի 23-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա ակնհայտ է անվանել այն, որ Փաշինյանը խախտել է սահմանադրական երդումը, խախտել է թե՛ ազգային, թե՛ միջազգային բազմաթիվ արգելքներ։
Նրա համոզմամբ՝ հայոց պետականությունը պետք է ամրապնդվի, հաղթահարի ներքին պառակտումը, չպետք է քաղաքականացված լինի, պետք է հասնի ներքին համախմբման։
«Ներկա իշխանությունների օրեք Հայաստանը որեւէ հեռանկար չունի ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականությունում։ Մանավանդ որ միջազգային հարաբերությունները հիմնված են դառը ճշմարտությունների վրա, հատկապես հայ ժողովրդի եւ հայոց պետականության համար»,- նշել է Հովհաննիսյանը։
Քաղաքական գործիչը կոչ է արել հրաժարվել փրկչի գաղափարից՝ ի դեմս ինչ-որ գործչի։





























