Թաջ Մահալը կարող է փլվել առաջիկա հինգ տարում: Աշխարհի մեծագույն ճարտարապետական կոթողներից մեկի հիմքի փայտե տարրերը սկսել են չորանալ, քանի որ Ջամնա գետից սնվող ջրհորները սկսել են նախկինից քիչ ջուր ստանալ: Պատճառը գետի մակարդակի անկումն է: Բնապահպանները նշում են, որ եթե գետը ցամաքի, ապա 358-ամյա Թաջ Մահալի հիմքերը կքանդվեն, հաղորդում է Telegraph.co.uk-ը:
1983 թվականին Թաջ Մահալը ճանաչվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կառույց` Հնդկաստանի մուսուլմանական արվեստի գլուխգործոց:



























