Անջելինա Ջոլին Իրանում կմնա մինչեւ իրանական օրացուցային տարվա վերջը, որն ավարտվում է 2012-ի մարտի 20-ին` ֆիլմ նկարահանելու համար, հաղորդել է կինոպրոդյուսեր Ալի Սարթափին:
Սարթափին նշել է, որ Ջոլին նախնական համաձայնություն է տվել Իրան այցելելու համար եւ Իրանի իշխանություններն իրենց կողմից, արդեն սկսել են քննարկել Ջոլիի այցի ծրագիրը, հաղորդում է MIGnews.com-ը:
«Եթե Ջոլին համաձայնի, ապա Իրանի մշակույթի նախարարությունը կհաստատի նրա այցը երկիր, որտեղ նա ֆիլմ կնկարահանի»,- նշել է նա:
Ընդ որում, իրանցի պրոդյուերը հրաժարվել է հրապարակել որեւէ տեղեկություն ֆիլմի մասին:




























