Իսրայելի ԱԳՆ-ն ծրագրում է կանչել հրեական պետությունում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկին՝ ուկրաինական դիվանագիտական ​​ներկայացուցչության կողմից Իսրայելի հասցեին սուր քննադատությունից հետո, գրում է The Jerusalem Post-ը։

Թերթի տվյալներով՝ ուկրաինացի դիվանագետին, ինչպես ակնկալվում է,  բողոք կհայտնեն:

Ավելի վաղ Իսրայելում Ուկրաինայի դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ հրեական պետության իշխանությունները սկսել են Ռուսաստանի հետ սերտ համագործակցել եւ փաստացի ռուսամետ դիրքորոշում են որդեգրել։ Այդ կապակցությամբ Ուկրաինայի դեսպանատունը Իսրայելին կոչ է արել «փոխել իր դիրքորոշումը եւ պաշտպանական միջոցներով աջակցել Ուկրաինային»։ Դիվանագետները հույս են հայտնել, որ հրեական պետությունը «կկանգնի պատմության ճիշտ կողմում»։