Ավստրալիայի կառավարությունը Ուկրաինային կտրամադրի 110 միլիոն ավստրալական դոլար (73,5 միլիոն դոլար) արժողությամբ զենքի նոր փաթեթ՝ ներառյալ 70 ռազմական մեքենա՝ ռուսական ներխուժումից պաշտպանվելու համար, երկուշաբթի հայտարարել է վարչապետ Էնթոնի Ալբանեզեն:

Նոր պարտավորությունների համաձայն, Ավստրալիայի ընդհանուր ներդրումն Ուկրաինայի օգնությունում կազմում է 790 միլիոն ավստրալիական դոլար, ներառյալ  610 միլիոն ավստրալիական դոլար ռազմական աջակցության տեսքով:

«Այս լրացուցիչ աջակցությունը մեծ նշանակություն կունենա ուկրաինացի ժողովրդին օգնելու հարցում, որը շարունակում է մեծ քաջություն դրսեւորել Ռուսաստանի կողմից սանձազերծված անօրինական, չհրահրված պատերազմի ժամանակ», - Կանբերայում ճեպազրույցում ասել է Ալբանեզեն:

Ռազմական օգնության ներկայիս փաթեթը կներառի 28 M113 զրահամեքենա, 14 մեքենա՝ հատուկ գործողության համար, 28 բեռնատար եւ  14 կցորդ: