Խորհրդարանական ընտրություններում հաղթած հունական «Նոր դեմոկրատիա» կուսակցության մամուլի ծառայությունը հայտնել է, որ նրա առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսը հունիսի 26-ին կառավարություն կազմելու մանդատ կստանա եւ կերդվի։

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ ժամը 13:00-ին Միցոտակիսը նախագահական պալատում երդվելու է հանրապետության նախագահի առջեւ։

Ավելի վաղ Հունաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ հայտնի էր դարձել, որ հունիսի 25-ին կայացած ընտրությունների արդյունքներով երկրի խորհրդարան են անցնում ութ կուսակցություններ, Կիրիակոս Միցոտակիսի պահպանողական «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը հավաքում է ձայների 40,56 տոկոսը եւ 300-տեղանոց խորհրդարանում ստանում 158 մանդատ։