Մոլդովայի խորհրդարանը որոշել է լուծարել ռուսամետ ընդդիմադիր «Շոր» խմբակցությունը, քանի որ Սահմանադրական դատարանը հավանություն է տվել այն հակասահմանադրական ճանաչելու կառավարության հարցմանը։

«Խմբակցության պատգամավորները կշարունակեն աշխատանքը Բարձրագույն օրենսդիր մարմնում որպես անկախներ»,- քվեարկությունից հետո ասել է խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։ Որոշմանը կողմ են եղել կառավարող Գործողությունների եւ համերաշխության կուսակցության ներկայացուցիչները, դեմ են քվեարկել կոմունիստների եւ սոցիալիստների ընդդիմադիր դաշինքի պատգամավորները։

«Շոր» կուսակցության պատգամավորները հանվել են միջազգային խոհրդարանական կազմակերպություններում եւ այլ երկրների հետ երկկողմ խորհրդարանական կազմակերպություններում խորհրդարանի պատվիրակությունների անվանական կազմից։