Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռմբապաստարանների վիճակի համար պատասխանատու պաշտոնյաներին մինչեւ հունիսի 30-ը կարգապահկան պատասխանատվության կենթարկի։ Այս մասին փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։
Հրամանն ուղղված է երկրի կառավարությանը, մարզային եւ Կիեւի քաղաքային ռազմական վարչություններին, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններին։
Ձեռնարկված միջոցների արդյունքների մասին կզեկուցվի Ուկրաինայի անվտանգության եւ պաշտպանության ազգային խորհրդին, նշվել է փաստաթղթում։





























