ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը տեղեկացրել է, որ Բրյուսելը նախատեսում է վերանայել Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Բալթիայի երկրների օդային տարածքի պաշտպանության մանդատը եւ փոխել այն՝ ոստիկանականից դարձնելով մարտական։ Այս մասին Սթոլտենբերգը հայտարարել է Վիլնյուսում։
«Կամրապնդենք ցամաքային, ռազմածովային եւ օդային ուժերը։ ՌՕՈւ մանդատը կվերանայեն եւ կփոխեն՝ օդային ոստիկանությունից մարտականի»,- ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը։
Օդային ոստիկանությունը վերահսկում է Բալթիայի երկրների օդային տարածքը, այն համարվում է ռազմական առաքելություն։ Դաշինքի կործանիչները մարտական մանդատով ձեռք կբերեն նոր լիազորություններ։ Ճգնաժամի դեպքում կործանիչները կկարողանան մասնակցել մարտական գործողություններին, դրանք կինտեգրվեն Լիտվայի պաշտպանական պլաններում։





























