Հոկտեմբերի 6-ին հրաժեշտ կտան ՅՈՒԿՕՍ-ի նախկին գործադիր փոխնախագահ Վասիլ Ալեքսանյանին, ով մահացել է հոկտեմբերի 3-ին` ծանր հիվանդությունից հետո:

Հրաժեշտը տեղի կունենա 15:00-ին Խովանյան գերեզմանատանը, ՌԱՊՍԻ գործակալությանը հայտնել է Ալեքսանյանի նախկին իրավաբանը` Գեւորգ Դանգյանը:

Նշենք, որ Մոսկվայում, հոկտեմբերի 3-ին, մահացել էր 38-ամյա իրավաբան, ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին գործադիր փոխնախագահ, հայազգի Վասիլի Ալեքսանյանը: Որպես մահվան պատճառ նշվում են Ալեքսանյանի բազմաթիվ հիվանդությունները, այդ թվում` ՁԻԱՀ-ը, տուբերկուլյոզն ու քաղցկեղը: Ազատազրկումից առաջ Ալեքսանյանը գրեթե կուրացել էր: Նախկին ձեռներեցը մահացել էր իր տանը:

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը 2006-ին ձերբակալվել էր փողերի լվացման եւ լեգալացման, ինչպես նաեւ ՅՈՒԿՕՍ-ի դուստր ձեռնարկությունների գույքի յուրացման մեղադրանքով: Նա իրեն մեղավոր չէր ճանաչել, նրա մեղքն այդպես էլ չէր ապացուցվել: