Միջազգային ֆինանսական շուկաներում ի հայտ եկած խնդիրները որոշակի հոռետեսություն են առաջացրել նաեւ Հայաստանում` տարբեր ֆինանսական գործիքների նկատմամբ: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Արմսվիսբանկի» գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը, նշելով նաեւ, որ Հայաստանը չի կարող մեկուսացվել միջազգային գործընթացներից:
Սակայն, ըստ Գ. Մաչանյանի, Հայաստանում կապիտալի շուկան լավ հեռանկարներ ունի, իսկ «Արցախ ՀԷԿ»-ի հաջող տեղաբաշխումները վստահություն կստեղծեն նաեւ տեղական ներդրողների մոտ: Մասնավորապես` «Արցախ ՀԷԿ»-ի նախորդ` երկրորդ թողարկումը 1.4 մլրդ դրամի չափով ամբողջությամբ տեղաբաշխվել է:
«Ես հեղափոխական զարգացումներ երբեւէ չեմ կանխատեսել, բայց օբյեկտիվորեն, փուլ առ փուլ, որոշակի զարգացումներ կլինեն»,- ասաց Գ. Մաչանյանը:




























