Շվեյցարիայում Վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել հայ ոսկերիչի սպանության գործով Ժնեւի դատարանի վճիռը: Վճռաբեկը հաստատել է մահացածի փեսայի արդարացման դատավճիռը: Փեսային կասկածում էին սպանությունը պատվիրելու մեջ: Սպանությունը կատարողի վեց տարվա ազատազրկման վճիռը մնացել է ուժի մեջ, հաղորդում է շվեյցարական «Tribune de Genève»-ը:
Ոսկերիչի դեմ մահափորձը տեղի էր ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 5-ի առավոտյան` դստեր մահափորձի մեղադրանքով դատավարության գնալու ճանապարհին: Կրակոցից հետո ոսկերիչը ողջ էր մնացել, սակայն անցած տարվա ապրիլին նա մահացավ 76 տարեկանում:




























