Իսրայելը կընդլայնի Հորդանան գետի Արեւմտյան ափին գտնվող բնակավայրերը։ Իսրայելի իշխանությունները հավանություն են տվել Արեւմտյան ափին հրեական բնակավայրերի համար մոտ 5700 բնակարանների կառուցմանը։
Այս տարվա հունվարին Բենյամին Նեթանյահուի գլխավորությամբ կառավարությունը հավանություն է տվել ավելի քան 7000 նոր բնակարանների կառուցմանը։
Իսրայելական Peace Now իրավապաշտպան ընկերության կարծիքով՝ կառավարությունն «աննախադեպ տեմպերով իսրայելցիներին տանում է Հորդանան գետի Արեւմտյան ափի լիարժեք անեքսիայի ուղով»։
Այդ որոշման կապակցությամբ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ն։ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերի խոսքով՝ ամերիկացի պաշտոնյաները հրապարակավ եւ մասնավոր կարգով Իսրայելին հասկացրել են, որ իրենք դեմ են այդ որոշմանը։
2016 թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ն Իսրայելին կոչ է արել դադարեցնել օկուպացված պաղեստինյան տարածքներում, ներառյալ՝ Արեւելյան Երուսաղեմում, բնակավայրերի կառուցումը։





























