Սուդանում կոնֆլիկտի հետեւանքով փախստականների թիվը կարող է գերազանցել մեկ միլիոնը։ Նման տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գործակալությունը, հաղորդում է Reuters-ը։

Ապրիլի կեսերից սկսված կոնֆլիկտը գրեթե 600 000 մարդու ստիպել է փախչել հարեւան երկրների, այդ թվում՝ Եգիպտոս, Չադ, Հարավային Սուդան եւ Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն։