ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել, հաղորդում է Euractiv-ը։

Նվշում է, որ նման որոշում է ընդունվել, քանի որ դաշինքը «ձգտում է կայունության եւ միասնության՝ փորձելով պահպանել Ուկրաինային աջակցությունը՝ ընդդեմ Ռուսաստանի ագրեսիայի»։

Սթոլթենբերգը գլխավորում է դաշինքը 2014 թվականից, նա պետք է լքեր պաշտոնը այս աշնանը, սակայն դրա փոխարեն մնում է եւս մեկ տարի, նշում են աղբյուրները։

Ամենայն հավանականությամբ, նրա պաշտոնավարման ժամկետը կերկարաձգվի երկրորդ անգամ։