Ռուսական միջուկային զենքի զգալի մասը, որը ծրագրվում է Բելառուս տեղափոխել, արդեն գտնվում է երկրի տարածքում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրագույն սպայական կազմին ուսադիրների հանձնման արարողության ժամանակ, հաղորդում է «ԲԵԼԹԱ»-ն։
«Լեհերը եւ այլք կարծում են, որ «Վագներ»-ը միջուկային զենք կվերահսկի, սակայն «Վագներ»-ը որեւէ միջուկային զենք չի վերահսկի։ Միջուկային զենքի զգալի մասը գտնվում է Բելառուսում։ Զարմանալի է, որ չեն հետեւել։ Այն վերահսկում են Ռուսաստանն ու Բելառուսը»,-նշել է Լուկաշենկոն։
«Միասին ենք աշխատում։ Մենք նման փորձ չունենք։ Սպասարկում են ռուսները։ Մենք օգնում ենք նրանց այդ հարցում։ Պարզվում է, որ դա բարդ գործ է»,-հավելել է նա։





























