Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ եւ երկրի առաջին նախարար Համզա Յուսաֆը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է միանալ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում։ Հայտարարությունն արվել է նրա Բրյուսել կատարած այցի ընթացում, Politico-ի հարցազրույցում։

Քաղաքական գործիչը նշել է, որ Շոտլանդիայի համար համեմատաբար հեշտ կլինի վերադառնալ ԵՄ անդամակցման ստանդարտ ընթացակարգով, քանի որ տասնամյակներ երկիրն ապրել է միության նորմերին եւ կանոններին համապատասխան։ Յուսաֆի խոսքով՝ Շոտլանդիան «պոկվել» է ԵՄ-ից, չնայած այն բանին, որ շոտլանդացիների մեծ մասը (62 տոկոս) 2016թ. դեմ է քվեարկել  բրեքսիթին։

Քաղաքական գործիչը նշել է, որ եթե իր հայրենակիցներն իմանային բրեքսիթի մասին 2014թ., նրանք կքվեարկեին Մեծ Բրիտանիայից դուրս գալու օգտին 2014թ. հանրաքվեում, իսկ նոր հանրաքվե Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախանալու վերաբերյալ կարող է անցկացվել միայն Լոնդոնում կառավարության համաձայնությամբ։