Շվեդիայի իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել Հյուսիսատլանտյան դաշինքի մաս լինելուց, ասել է թագավորության վարչապետ Ուլֆ  Քրիստերսոնը, տեղեկացրել է Reuters-ը։ Նրա խոսքով՝ երկրի կարծիքն այս հարցում չի փոխվի, եթե նրան չհաջողվի դաշինքին միանալ ՆԱՏՕ գագաթաժողովի նախաշեմին։

«Շվեդիան կդառնա ՆԱՏՕ անդամ։ Ոչ ոք չի կարող խոստանալ, որ դա տեղի կունենա կոնկրետ Վիլնյուսում [դաշինքի հուլիսյան գագաթաժողովում] կամ Վիլնյուսից առաջ, անգամ եթե դա լինի մեր նպատակն ի սկզբանե»,- նշել է Քրիստերսոնը։

Նա նաեւ ավելացրել է, որ Շվեդիայի ներկայացուցիչները շուտով նորից կհանդիպեն իրենց թուրք գործընկերների հետ՝ Անկարայի կողմից դեպի ՆԱՏՕ Ստոկհոլմի ուղին արգելափակելուց հետո։ Քրիստերսոնն ընդգծել է, որ կողմերը կկարողանան մեկ անգամ եւս քննարկել վիճելի բոլոր պահերը Լիտվայում գագաթաժողովից առաջ։

Շվեդիան Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ էր ներկայացրել դեռեւս 2022թ. մայիսին՝ Ուկրաինայում հակամարտության ֆոնին խախտելով բազմամյա հրաժարումը դաշինքին միանալուց։ Երկու պետությունների ինտեգրումը բախվել է Թուրքիայի դիմադրությանը, որը պահանջում է փոխել ահաբեկչության դեմ պայքարի տրեկը, հատկապես կապված 2016թ. թուրքական պետական հեղաշրջման հետ։ Եվ եթե Հելսինիկին Անկարայի հետ բոլոր խնդիրները կարգավորել է՝ ՆԱՏՕ մտնելով 2023թ. ապրիլին, ապա Ստոկհոլմը մինչեւ այժմ չի կարողացել պայմանավորվել թուրքական կողմի հետ։