Ուկրաինայի ԶՈւ համեստ հաջողություններն ուկրաինական բանակի հարձակման գլխավոր իրադարձությունը չեն։ Այս մասին Financial Times-ի հետ զրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Երբ դա տեղի ունենա, բոլորն ամեն ինչ կտեսնենք»,-ասել է նա։

Ռեզնիկովի խոսքով՝ Ուկրաինայի զորքերի հիմնական պաշարները դեռեւս չեն ներգրավվել օպերացիայում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն շարունակում է մեծ կորուստներ բերել ռուսական զորքերին։

Ռեզնիկովը հույս է հայտնել, որ արեւմտյան երկրները կավելացնեն Ուկրաինային զենքի մատակարարումները։