Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել օրինականացնել բժշկական կանաբիսը, որը կօգնի ուկրաինացիներին հաղթահարել «պատերազմի ցավը, սթրեսը»։
«Լավագույն միջազգային պրակտիկան, որոշումները պետք է ընդունվեն Ուկրաինայում, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները ցավ, սթրես չապրեն»,-ասել է նա։
Նա նաեւ հայտարարել է Ուկրաինայում մենթալ եւ ֆիզիկական վերականգնման ճյուղի զարգացման մասին։
Նշենք, որ բժշկական նպատակով կանաբիսի օրինականացման մասին օրինագիծն արդեն մեկ տարի է՝ գտնվում է Գերագույն ռադայում։
Փետրվարին այն ընդունելու կոչ է արվել խորհրդարանին։





























