2010 թվականին Հայաստանը կմտնի տնտեսական կայունացման փուլ։ Հոկտեմբերի 30-ին Ազգայի ժողովում 2010 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Տիգան Դավթյանը։ «Ուզում եմ նշեմ, որ բյուջեն շատ իրատեսական է եւ բոլոր ցուցանիշները վերցված են նվազագույն կանխատեսումներով, այնպես որ չի բացառվում, որ այդ ցուցանիշները հետագայում կավելանան»,- հայտարարեց Տիգրան Դավթյանը։

Նա նշեց, որ կառավարությունն արդեն կանխատեսում է 2010 թվականին 1,2 տոկոսանոց տնտեսական աճ։ Դեֆլյատորի քանակը կկազմի 2 տոկոս։ Դեֆիցիտը 5-7 տոկոս ՀՆԱ, ինչը համեմատած անցած տարիների հետ բավականին բարձր ցուցանիշ է։

Դավթյանի խոսքով, դոլարի հաշվարկային փոխարժեքը կլինի 376 դրամ՝ մեկ դոլարի դիմաց։

2010 թվականի բյուջեի եկամտային մասը կկազմի 701,7 մլրդ դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 1,8 տոկոսը՝ 2009 թվականի 22,2 տոկոսի փոխարեն։ «Սա 40 մլրդ դրամով ավելի քիչ է, քան կանխատեսվում էր 2010 թվականի համար»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ բյուջեի ծախսային մասը լինելու է 884,7 դրամ՝ ՀՆԱ-ի 27,5 տոկոսը՝ կանխատեսված 23,2 տոկոսի պայմաններում: Ծախսային միջոցների 85,7 տոկոսը կամ 736,6 դրամը ընթացիկ ծախսերի համար է, 14,3 տոկոսը կամ 123 մլրդ դրամը՝ կապիտալ ծախսերի համար։ Հայաստանի համայնքների բյուջեն կկազմի 82,3 մլրդ դրամ՝ 4,6 մլրդ դրամով ավելի, քան 2009 թվականին։

Նախագծով նախատեսվում է իրականացնել բյուջեն՝ եկամուտների մասով 676,7 դրամի չափով, իսկ ծախսերի մասով 859,7 մլրդ դրամ։

Բյուջեի մուտքերի մասի առյուծի բաժինը կկազմեն հարկային մուտքերն ու մաքսերը՝ 78,8 տոկոս: Դրամաշնորհները կկազմեն 15 մլրդ դրամ՝ եկամտի 15,6 տոկոսը, իսկ այլ եկամուտները կկազմեն 24,4 տոկոս: Հարկային մուտքերն ու մաքսավճարները սպասվում են 533 մլրդ դրամի սահմաններում: Այդ ցուցանիշը զգալիորեն ցածր է նախորդ տարիների ցուցանիշից, բայց բարձր է կառավարության կանխատեսումներից:

Բյուջեի դեֆիցիտը կկազմի 183 մլրդ դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 5,6 տոկոսը: Ընդ որում, Դավթյանի խոսքերով, արդեն կան դեֆիցիտի ֆինանսավորման արտաքին եւ ներքի կոնկրետ աղբյուրներ (Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի վարկերը, նաեւ կայունացման հիմնադրամի միջոցները, որ հավաքվել են ռուսական վարկի միջոցներով):

Արտաքին վարկերը կազմելու են 124 մլրդ դրամ, իսկ ֆինանսական ակտիվներից հատկացումները՝ 31,7 մլրդ դրամ:

«Եթե մինչ ճգնաժամը բյուջետային ծախսերը կազմում էին ՀՆԱ-ի 20-21 տոկոսը, 2009-2010թթ. այդ ցուցանիշը կկազմի 26-27 տոկոս: իսկ դա նշանակում է, որ պետության մասնակցությունը տնտեսության մեջ կաճի»,- տեղեկացրել է Դավթյանը:

Համաձայն բյուջեի նախագծի՝ 2010թ. նախատեսվում է ապրանքներ ներմուծել 2 մլրդ 644 մլն դրամի չափով, ինչը կազմում է ՀՆԱ-ի 44,4 տոկոսը: Արտահանումը կկազմի 760,6 մլն դրամ՝ կամ ՀՆԱ-ի 16 տոկոսը: Արտաքին առեւտրի բացասական սալդոն կազմելու է համաձայն 2010թ. բյուջեի 1 մլրդ 903 մլն դրամ:

Հարկային մուտքերն ու եկամուտները կկազմեն ՀՆԱ-ի 16,6 տոկոսը: Պետական պարտքը՝ 3 մլրդ 960 մլն դոլար՝ ՀՆԱ-ի 46,3 տոկոսը: Միեւնույն ժամանակ 2009թ. վերջին այդ ցուցանիշը կկազմի ՀՆԱ-ի 33,7 տոկոսը: Պետպարտքի 89,6 տոկոսը կամ ՀՆԱ-ի 41,5 տոկոսը արտաքին պարտքն է: Նախարարը նշեց, որ 2009թ. վարկային միջոցները հիմնականում ուղղվել են իրական տնտեսության ոլորտ: Պարտադիր սոցվճարների հոդվածով ծախսվել է 105,2 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի 3,3 տոկոսը:

Ողջ ծավալով կիրականացվեն սոցիալական ծրագրերը, իսկ տնտեսական ցուցանիշերի բարելավման դեպքում դրանց ֆինանսավորումը կաճի: Սոցիալական ոլորտի ծախսերը, այդ թվում սոցիալական, կրթական, առողջապահական ոլորտներում, կկազմեն բյուջեի 45,7 տոկոսը: Կրթական ոլորտին կուղղվի 95 մլրդ դրամ, ինչը թույլ կտա պահպանել ոլորտի աշխատողների աշխատավարձերը եւ ընթացիկ ծախսերը՝ 2009թ. մակարդակում: Գիտության ոլորտին կհատկացվի 8,4 մլրդ դրամ, այնքան, որքան 2009թ.-ին:

Առողջապահությանը կհատկացվի 54,1 մլրդ դրամ: Այդ ցուցանիշը եւս թույլ կտա պահպանել ոլորտի աշխատողների աշխավարձերն ու ընթացիկ ծախսերը: Սոցիալական ապահովման ոլորտ կուղղվի 239,8 մլրդ դրամ՝ բյուջեի գրեթե 30 տոկոսը:

Մշակույթի, հանգստի, կրոնի ոլորտներին կհատկացվի 15,1 մլրդ դրամ, պետական ապարատի պահպանմանը՝ 50,2 մլրդ դրամ, ինչը 3 միլիարդով ցածր է 2009թ. ցուցանիշից: Այդ ոլորտ 4,7 մլրդ կուղղվի վարկային՝ դրամաշնորհային միջոցներից: «Այդ ցուցանիշը իջեցվել է նվազագույնի: Ավելի քիչ ֆինանսավորումը կարող էր խաթարել պետական պաշտոնյաների աշխատանքի բնականոն ընթացքը»,- հայտարարեց նախարարը:

Պաշտպանական ոլորտին, հասարակական կարգի պահպանմանը, ազգային անվտանգությանը կհատկացվի բյուջետային ծախսերի 18,5 տոկոսը։ Տնտեսության տարբեր ճյուղերին կհատկացվի միջոցների 15,9 տոկոսը: Պետպարտքի մարմանը կհատկացվի միջոցների 4,5 տոկոսը, այլ ծախսերը կկազմեն 9,8 տոկոս: Ռուսական վարկից 24 մլրդ դրամը կուղղվի Սպիտակի երկրաշարժի տարածքում շինարարական աշխատանքների կատարմանը: 31 մլրդ դրամ կուղղվի Լեռնային Ղարաբաղի բյուջե: