Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտնել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության անդամների միջազգային հետապնդման հասնելու ծրագրերի մասին՝ Ուկրաինայում եւ Աֆրիկայում կատարած իրավախախտումների համար։

«Մենք մշտապես քննադատել ենք «Վագներ» խմբին եւ նրա առաջնորդ Եվգենի Պրիգոժինին։ Մենք նաեւ աջակցում ենք միջազգային մեխանիզմներին, որոնք ուղղված են այդ խմբի վարձկաններին պատասխանատվության ենթարկելուն։ Մենք շատ սերտորեն աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ զսպելու Ռուսաստանի կողմից նման պրոքսիի օգտագործումը»,-ասել է Սունակը՝ ելույթ ունենալով ՄԲ խորհրդարանի Համայնքների պալատում։