Ռուսաստանում «Վագներ» ՊՄԿ-ի ապստամբության փորձի շուրջ ստեղծված իրավիճակը հունիսի 29-ին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը։
«Վաղվա գագաթնաժողովի առաջին նիստը նվիրված կլինի Ուկրաինային, ինչպես նաև Ռուսաստանում տիրող իրավիճակին՝ հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձություններից հետո»,- ասել է նա։
ТАСС-ի փոխանցմամբ՝ դիվանագետն ընդգծել է, որ այդ հարցը ներառված չէ ԵՄ գագաթնաժողովի պաշտոնական օրակարգում, համապատասխանաբար, եզրափակիչ փաստաթղթում հիշատակում չի լինի։





























